ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին հայտարարել է՝ 2024 թվականին կրկին «հարձակման են անցնելու»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են հարձակման նոր փորձեր ձեռնարկել 2024 թվականին, բայց այդպիսի փորձեր կլինեն նաև 2023-ին, հայտնում է Reuters-ը։

«Մենք ծրագիր ունենք, նախանշված են հստակ քաղաքներ, շատ հստակ ուղղություններ, որոնցով մենք առաջ ենք գնալու»,- ասել է Զելենսկին։

 Նա միևնույն ժամանակ խոստովանել է, որ նախորդիվ հայտարարած «հակահարձակումը» դանդաղ է առաջ գնում։ Այս համատեքստում Զելենսկին նշել է, որ Արևմուտքից մատակարարված զենքերն անհրաժեշտ ծավալի չեն, ուստի իրենց պետք է ավելի շատ զենք ու զինամթերք տրամադրվի։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահը  5 ամիս առաջ էլ հայտարարել էր Ռուսաստանի նկատմամբ «հակահարձակողական գործողություններ» ձեռնարկելու մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular