ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական պատգամավորը հրատապ գրություններ է ուղարկել գործընկերներին՝ Վագիֆ Խաչատրյանի վերադարձը ՀՀ ապահովելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ»։ Այս խոսքերն է հնչեցրել հայազգի Վագիֆ Խաչատրյանը՝ ադրբեջանական դատարանում։ Վերջինիս ձերբակալումն ի սկզբանե եղել է ակնհայտ ռազմական հանցագործության շարունակություն, իսկ այս ամենից հետո նրա նկատմամբ իրականացվող քրեաիրավական գործընթացները՝ Ադրբեջանի նման տոտալիտար երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վառ ապացույց։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի Ֆեյսբուքի էջում:

«Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, այնուամենայնիվ ակնհայտորեն ձևական և կեղծ դատավարության իրականացման ժամանակ անգամ խախտել է ազգությամբ հայի՝ Վագիֆ Խաչատրյանի արդար դատաքննության իրավունքը։

Վագիֆ Խաչատրյանը հերքել է իր մասնակցությունը այսպես կոչված «Մեշալի դեպքերին» և հայերենով ներողություն խնդրել՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել։ Այսինքն անձը փաստացի չի ընդունել իրեն առաջադրված քրեական մեղադրանքը, այնինչ թարգմանիչը՝ դիտավորյալ և ակնհայտորեն ադրբեջանական պետական քաղաքականության շրջանակներում վարվող հակահայ գործելաոճի տիրույթում գործելով, ներկաներին փոխանցել է, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք կատարել են հայերը։ Դատավարական ողջ պրոցեսում խեղաթյուրվել են Վագիֆ Խաչատրյանի մտքերը, արդյունքում՝ վերջինս դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին՝ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում Վագիֆ Խաչատրյանի շուտափույթ վերադարձը Հայաստանի Հանրապետություն ապահովելու համար։

Խնդրել եմ քաղաքական մակարդակով արձանագրել, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ իրականացվող դատավարությունն ամբողջությամբ կեղծ է և նպատակ ունի քողարկել Ադրբեջանի հանցավոր հակահայ գործունեությունը և իրականացված ռազմական հանցագործությունները»,- նշված է գրառման մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular