ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլ, դավաճան» ասելու համար ձերբակալված, ապա ազատ արձակված քաղաքացուն ոստիկանությունը հիմա էլ դատի է տվել

ԻՐԱՎՈՒՆՔ

«Նիկոլ, դավաճան» բառակապակցության համար ձերբակալված, ապա ազատ արձակված քաղաքացի Սամվել Վարդանյանն այսօր տեղեկացել է՝ «ոստիկանությունն իրեն դատի է տվել»:

 

168.am-ի հետ զրույցում քաղաքացին որոշ մանրամասներ է հայտնել․

 

«Նամակի մասին տեղեկացել եմ երեկ: Տանը չեմ եղել, մայրս է ասել, որ նամակ ունեմ ոստիկանությունից: Այսօր վերցրի՝ մեկ ժամ առաջ. ինձ դատի է տվել ՆԳՆ ոստիկանությունը՝ դատարանից պահանջելով ինձ ենթարկել վարչական պատասխանատվության ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

 

Խոսքը սեպտեմբերի 26-ի առավոտյան ակցիայի մասին է, երբ Արցախի դեպքերի հետ կապված՝ փակվում էին փողոցներ»:

 

Սամվել Վարդանյանը վստահ է՝ հիշյալ դեպքերից մեկ ու կես ամիս անց միայն իրավապահ համակարգի իր հանդեպ այս հետաքրքրությունն իշխանությունների պատասխանն է իր հանրային գործունեությանը:

 

«Սա պատասխան է՝ վախեցնելու, պայքարից հետ կանգնել դրդելու: Վստահ եմ՝ սա իշխանությունների պատասխանն է իմ ակտիվությանը, հանրային վայրերում իշխանության ներկայացուցիչներին ուղղված իմ քաղաքական գնահատականներին, ֆեյսբուքյան ակտիվությանը: Գաղտնիք չի, չէ՞, որ հիմա ֆեյսբուքապետություն է Հայաստանում»,- նշել է նա, ապա սեպտեմբերի 26-ի իրադարձություններին վերադառնալով՝ հավելել․ «Զավեշտն այն է, որ ոստիկաններն ինձ տարել են ոչ թե փողոց փակելու ընթացքում, այլ կանգառի հարակից հատվածից»:

Սամվել Վարդանյանը նշել է, որ հետագա քայլերն իր համար կհստակեցնի փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular