ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023 թ. հոկտեմբերը եղել է ամենատաքը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում այս տարվա հոկտեմբերը դարձել է ամենատաքը՝ եղանակի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Միջին ջերմաստիճանը կազմել է ըստ Ցելսիուսի 15,30 աստիճան։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպայի կլիմայի փոփոխության Copernicus ծառայության տեղեկագիրը։

 «2023 թվականի հոկտեմբերը դարձել է ամենատաքն աշխարհում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. մթնոլորտի ստորին շերտերում օդի միջին ջերմաստիճանը կազմել է Ցելսիուսի սանդղակով 15,30 աստիճան, ինչը 0,85 աստիճանով բարձր է 1991-ից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում հոկտեմբերի միջին ջերմաստիճանից և 0,40 աստիճանով բարձր՝ նախորդ՝ 2019 թվականին գրանցված ամենատաք հոկտեմբերից», - ասված է ծառայության կայքում հրապարակված տեղեկագրում։

Օդերևութաբանները նշում են, որ ամիսն, ընդհանուր առմամբ, 1,7 աստիճանով ավելի տաք է եղել, քան հոկտեմբերի միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական շրջանում՝ 1850-1900 թվականներին: Ծովի մակերևույթի ջերմաստիճանը նույնպես հասել է հոկտեմբերի համար ռեկորդային մեծության՝ Ցելսիուսի սանդղակով 20,79 աստիճանի:

Ինչպես պարզաբանել է Copernicus ծառայությունը, այս տարվա հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում միջին ջերմաստիճանը 0,10 աստիճանով բարձր է եղել 2016 թվականի տասնամսյա միջինից, որն առայժմ համարվում է ռեկորդային ամենատաք օրացուցային տարին դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular