ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Pinaka Rockets-ից հետո Հայաստանը գնում է հնդկական հակադրոնային համակարգ․ Eurasian Times

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ։ Գրել է Eurasian Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ Հայաստանը պայմանագիր է կնքել հնդկական Zen հակադրոնային համակարգ գնելու շուրջ։

Պաշտոնյաները, որոնք չեն ցանկացել ներկայանալ, հաստատել են EurAsian Times-ին, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հայդարաբադի Zen Technologies-ի հետ՝ INR340 կրոնով (41,5 միլիոն ԱՄՆ դոլար) հակաօդային սարքերի պատվերի համար, որը ներառում է և՛ ուսումնական լուծումներ, և՛ հակաօդային համակարգեր:

«Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն ազդարարեց անօդաչու թռչող սարքերի կիրառումը ժամանակակից մարտադաշտը»,- գրել է կայքը։

«Bayraktar TB2-ը, որը մշակվել և արտադրվել է թուրքական պաշտպանական Baykar ընկերության կողմից, փոքր ինքնաթիռի չափ է և հագեցած է լազերային կառավարվող չորս հրթիռներով։ Այն ունի 12 ժամ դիմացկունություն, երբ աշխատում է իր բազայից 550 ծովային մղոն հեռավորության վրա: Սա թույլ է տալիս երկար ժամանակ «աչքերը երկնքում» լինել»,- նշել է Eurasian Times:

Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն դոլար։ Պայմանագիրը ներառում է հակադրոնային համակարգը, զինվորների վերապատրաստումը։

Zen Technologies-ի համակարգը տեղորոշում է և դասակարգում ԱԹՍ-ները, հայտնաբերում է պասիվ հետախուզությունը, վերացնում է սպառնալիքը՝ խափանելով ԱԹՍ-ների կապի համակարգը։

Ընկերությունը հայտնել է, որ հոկտեմբերի 28-ին՝ խորհրդի հանդիպման ընթացքում, հավանություն է տրվել Հայաստանում մասնաճյուղի բացմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular