ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի մարզում 7-8 գյուղ ունենք, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ. Պապոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը երբեք ոչինչ Ադրբեջանին չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի՝ 1974-1975թթ. քարտեզներով, իսկ այդ քարտեզներով մենք Տավուշի մարզում 7-8 գյուղ ունենք, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Պապոյանի խոսքով՝ սահմանազատման տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ սահմանը կարող է մնալ այն տեսքով, ինչ տեսքով կա։ Մյուս տարբերակով, ըստ Պապոյանի, կարող են լինել ինչ-որ վարելահողեր, որոնք պատկանել են մեր գյուղերին ու պետք է անցնեն մեզ։ «Դեմարկացիան եւ դելիմիտացիան հենց այդ գործընթացն է, բայց յդ գործընթացի արդյունքում Հայաստանի տարածքը լինելու է ու պետք է լինի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Հարցին՝ դելիմիտացիայի արդյունքո՞ւմ պետք է լուծվի, այսպես կոչված, անկլավների հարցը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Դա խաղաղության պայմանագրի մեջ պետք է արտացոլվի եւ եթե օրինակ, ձեռք բերվի պայմանավորվածություն, որ այն, ինչ սահմանից այն կողմ է, մնում է Հայաստանին եւ հակառակը, ապա այդ մասով, բնականաբար, չեն կարող տեղի ունենալ դեմարկացիա եւ դելիմիտացիա: Խաղաղության պայմանագրով պետք է ամրագրվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, 29 800 քկմ-ն, ճանապարհների ապաշրջափակումը, տեւական խաղաղությունը եւ այլն: Այդ համատքստում, կարծում եմ՝ խաղաղության պայմանագրում չպետք է լինեն դրույթներ, որոնք իրենց մեջ կարող են պարունակել ռումբեր:

«Մենք պետք է կնքենք խաղաղության այնպիսի պայմանագիր, որը չպետք է առաջացնի որևէ խնդիր ու նոր պատերազմի հավանականություն: Եվ ես սրանով եմ նաեւ պայմանավորում, որ գործընթացն այսպես երկարում է»,- ընդգծեց Պապոյանը։

Խոսելով Տիգրանաշենի մասին և անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Փաշինյանն է խոսել Տիգրանաշենը հանձնելու մասին, Պապոյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը նման բան չի ասել։ Այդ 8 գյուղերի մասին խոսում եք դուք, Հիքմեթ Հաջիևը և Ալիևը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular