ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … դինամիտ

ՖՈՏՈ

Որպես ինժեներ և գյուտարար Էմանուել Նոբելի որդին՝ Ալֆրեդը մանկուց հետաքրքրված էր տեխնոլոգիաներով, մասնավորապես պայթուցիկների արտադրությամբ։ Դրան նպաստել էր նաև այն, որ հայրը հաջողությունների էր հասել պայթուցիկ նյութերի արտադրության մեջ։ Երիտասարդ տարիներին Ֆրանսիա ճանապարհորդելիս Ալֆրեդ Նոբելը հանդիպել է Ասկանիո Սոբրերոյին, ով 1847 թվականին հայտնաբերել էր նիտրոգլիցերինը։ Չնայծ ինքը՝ Սոբրերոն, դեմ էր պայթուցիկ նյութերի արտադրության մեջ նիտրոգլիցերինի օգտագործմանը, քանի որ համարում էր, որ այդ նյութը դժվար է կառավարել, այնուամենայնիվ Նոբելը վերցրեց նրա գյուտը։
Նոբելը հաստատվեց Փարիզում, նա սիրում էր Ֆրանսիան և սկսեց անել այն, ինչ գիտեր՝ հայտնագործել։ Ավելի քան 200 փորձերի արդյունքում Նոբելը նիտրոգլիցերինի հիմքով ստացավ պլաստիկ դինամիտ։ Անգամ կա մի կիսառասպելական պատմություն, որ փորձերի ժամանակ Ալֆրեդը լրջորեն վնասել է մատը կամ ձեռքը, և այն բուժել կոլոդիոնով, որը հիմնված է ալկոհոլի և կոլոքսիլինի վրա: Այդ գիշեր նա չի կարողացել քնել ցավից, բայց ժամանակ է ունեցել մտածելու, և որոշել է օգտագործել կոլոքսիլինը և հասել է արդյունքի: Ավելի իրատեսական տարբերակն այն է, որ Նոբելը փորձել է տարբեր նյութերի համադրություն և ի վերջո նիտրոգլիցերինին կոլոքսիլին ավելացրել: Ստացված նյութն ունեցել է դոնդողանման ձև, և հայտնի է դարձել որպես պլաստիկ դինամիտ, պաշտոնապես արտոնագրվել է 1876 թվականին։ Այն վաճառքի է հանվել տարբեր անվանումներով՝ սկսած «Դինամիտ Էքստրա»-ից մինչև «Պայթուցիկ ժելատին»: Նույնիսկ գիտնական Նիլս Աբելը, ով երկար ժամանակ խանգարում էր Նոբելի աշխատանքին Բրիտանիայում, պլաստիկ դինամիտն անվանել է կատարյալ ամեն իմաստով: Աշխարհի տարբեր երկրներում դինամիտի և դրանց գործարանների համալիրի վաճառքից ստացված շահույթը Նոբելին դարձրել է իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Ալֆրեդ Նոբելի գյուտը 19-րդ դարում հեղաշրջում է կատարել հանքարդյունաբերության ոլորտում։ Բելինի խոսքերով, վառոդի լիցքերով օգտակար հանածոների արդյունահանումը խնդրահարույց էր և, որ ամենակարևորն է, ոչ անվտանգ: Վառոդին փոխարինող դինամիտը տասնամյակներ շարունակ է օգտագործվել, բայց հետո ինչ-որ պահի այն սկսել է հնանալ և փոխարինվել է ավելի առաջադեմ փայթուցիկերով: Բանն այն է, որ արտադրության տնտեսական արդյունավետության առումով դինամիտները զգալիորեն զիջում են ամոնիումի նիտրատի հիման վրա հիմնված ավելի ժամանակակից պայթուցիկներին։ 
Դինամիտը ժամանակին օգտագործվել է նաև պատերազմներում, բայց դժկամությամբ և զգուշությամբ: Դա պայմանավորված է այդ պայթուցիկի զգայունությամբ, այն կարող է հեշտությամբ պայթել, եթե պահվում է ոչ պատշաճ կերպով:
Ներկայումս որոշ երկրներում դինամիտը մինչ օրս էլ արտադրվում է, բայց սահմանափակ քանակությամբ։ Այն արտադրվում է, օրինակ, Ֆինլանդիայում և ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում արտադրությամբ զբաղվում է միայն մեկ ընկերություն։ Դինամիտը սովորաբար երբեմն օգտագործվում է տարբեր չափերի «փամփուշտներում», որոնք լցվում են պլաստիկ կամ փոշիացված պայթուցիկով: Դինամիտը նաև դեռ օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ կամ շենքերի քանդման համար:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular