ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի՛ վիճեք ինձ հետ, Փաշինյանը նման բան չի ասել. Պապոյանը՝ Տիգրանաշենի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը երբեք ոչինչ չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի՝ 1974-1975թթ․ քարտեզներով։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ութ գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջներին։

Նրա խոսքով՝ այդ քարտեզներով նույն Տավուշի մարզում կան 7-8 գյուղեր, որոնց վարելահողերն ամբողջապես գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։

«Հիմա սահմանը, եթե քարտեզով նայում եք, շատ զիգզագաձև է, հիմա տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ սահմանը մնա այն, ինչ կա, կարող է լինել այլ տարբերակ, որ ինչ-որ վարելահողներ, որոնք մեր գյուղերին են պատկանել, պետք է բնականաբար նորից անցնեն Հայաստանին։ Այս դեմարկացիան ու դելիմիտացիան այդ գործընթացն է, բայց մի բան հստակ է՝ 29.8 հազար կմ քառակուսի տարածքը պահելու ենք»,- նշեց նա։

ՔՊ-ականի դիտարկմամբ՝ այս ամենը պետք է «խաղաղության պայմանագրի» շրջանակում դրսևորվի։

«Պայմանագրի կարևորագույն դրույթներից մեկն այն է, որ պետք է ամրագրվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այնտեղ չպետք է լինեն ռումբեր պարունակող դրույթներ»,- ասաց Պապոյանը։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը ձգտելու է հասնել Տիգրանաշեն, այն հանձնելու մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ տարածքային ամբողջականության մասին է հիմա խոսում իշխանությունը, Գևորգ Պապոյանը պատասխանեց՝ այդ մտքերն աբսուրդային են։

«Այդ ութ գյուղերի մասին խոսում եք դուք և Ալիևը։ Մի վիճեք ինձ հետ»,- նշեց ՔՊ-ականը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular