Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ. պետքարտուղարություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն մնալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջին փոխներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
Նա նշել է, որ Պետդեպարտամենտը կշարունակի զբաղվել այս խնդրով։
«Այս երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն մնալ մեզ համար՝ պետքարտուղար Բլինկենի համար», - ասել է դիվանագետը։