ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այգեհովիտի 62-ամյա բնակիչը փորձել է սպանել 25-ամյա համագյուղացուն․ ի՞նչ է պատահել

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու Այգեհովիտ գյուղի 25-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և կիրառելու դեպքի հանգամանքերը: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

2023թ․ նոյեմբեմրի 04-ին՝ ժամը 13:19-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ հրազենային վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Նույն օրը Այգեհովիտ գյուղի բնակիչը Ոստիկանությունում  հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր համագյուղացին կրակել է Այգեհովիտի մեկ այլ բնակչի՝  25-ամյա երիտասարդի ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրական վարույթ։ Կատարվել են դեպքի վայրի զննություն, խուզարկություններ, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Կատարված քննչական, վարութային և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 2023թ․ նոյեմբերի 04-ին՝  ժամը 12:30-ի սահմաններում, Այգեհովիտ  գյուղի երկու բնակիչներ հիշյալ գյուղի հանդամասում փայտանյութի մասնատման հարցի շուրջ վիճաբանել են, որից հետո նրանցից մեկը՝ 62-ամյա տղամարդը, հեռացել է։ Կարճ ժամանակ անց վերջինս վերադարձել է հրազենով և, 25-ամյա համագյուղացու նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, նրան կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենով 2 անգամ նշանառու կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ երիտասարդին պատճառելով միջանցիկ հրազենային վնասվածքներ:

Սակայն հանցագործությունը 62-ամյա տղամարդը ավարտին հասցնել չի կարողացել, քանի որ դեպքի վայրում գտնվող Այգեհովիտի մեկ այլ բնակչի կողմից երիտասարդին ցույցաբերվել է բուժօգնություն:

2023թ․ նոյեմբերի 4-ին 62-ամյա տղամարդը ձերբակալվել է: Վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular