Հայաստանի ներկայացուցիչը համաշխարհային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակին
ՄՇԱԿՈՒՅԹՀոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում անցկացվել է իսպանացի օպերային հայտնի երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած «Operalia 2023» համաշխարհային մրցույթը: Մրցույթին մասնակցել են 34 երիտասարդ օպերային երգիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից։
Հայաստանի ներկայացուցիչ, բարիտոն Նավասարդ Հակոբյանը «Օպերա» անվանակարգում արժանացել է երրորդ, նաև՝ «Դոն Պլասիդո Դոմինգո Ֆեռռեր» հատուկ մրցանակին՝ Սարսուելայի կատարման համար։