ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզը նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ կալանավորներին․ քաղաքապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ողբերգություն է շարունակվում. Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կամայականորեն կալանավորելու և այս տարածքում հայկական ժառանգությունը ոչնչացնելու համար։ X-ի իր միկրոբլոգում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Փարիզի քաղաքապետը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։

«Երեկ կարողացա դա քննարկել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության գործընթացի վերաբերյալ ուսանելի զեկույցի հեղինակ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։

Մեր մտքերը բոլոր զոհերի, նրանց ընտանիքների, 100 000 փախստականների և Ադրբեջանի ձերբակալած քաղաքական բանտարկյալների հետ են։ Դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ արցախահայության ներկայացուցիչներին կշնորհեմ Փարիզի պատվավոր քաղաքացիություն:

Փարիզը նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ կալանավորներին»,- նշել է Իդալգոն:

Նկարում երևում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular