ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վագիֆ Խաչատրյանը կրկնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցիների կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը կրկնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաեւի նախագահությամբ ընթացող դատական նիստում ելույթ է ունեցել Վ.Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան։ Նա իր ելույթում խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին»։

Այնուհետեւ Խաչատրյանին տրել է վերջին խոսքի իրավունք։ Նա ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Այսօր սպասվում է դատավճիռը, որը վերջակետ կդնի այս թատերական ներկայացմանը։

Հիշեցնենք, որ Վ.Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, նա առեւանգվել է այս տարվա ամռանը Լաչինի միջանցքում, առեւանգվել է ԿԽՄԿ-ի ձեռքից։ Մարտական գործողություններին մասնակցության համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանր հանցագործությունների կատարման մեղադրանք։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում մարդու առեւանգմանը, որը գտնվել է ԿԽՄԿ պաշտպանության ներքո, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլեւ հայտնվել է մեղադրյալների աթոռին։ Արագ սարքված գործով անցնում է 59 «տուժած», նրանք բոլորը «ճանաչել» են Խաչատրյանին եւ պատմել նրա կատարած «հանցագործությունների» մասին։ Վագիֆ Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտարարել է, որ չի մասնակցել ոչ մի հանցագործության։

Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչն ու քաղաքացին ներկայացվել է որպես Հայաստանի քաղաքացի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular