ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախից բռնի տեղահանցված ավելի քան 2200 հայրենակիցներ անվճար հետազոտվել են․ մանրամասներ (լուսանկար)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախից բռնի տեղահանցված ավելի քան 2200 հայրենակիցներ ԱՆՎՃԱՐ հետազոտվել են ԻՀԱԿ շարժական կլինիկաներում: Հայտնել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեր կենտրոնը շարունակում է տարբեր ծրագրերի միջոցով տրամադրել անվճար բժշկական ծառայություններ՝ կարևորելով հանրային առողջությունը։

Այս նպատակով ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը Միգրացիայի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ շուրջ մեկ ամիս՝ հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 1-ը, հետազոտություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում։

Ուրախ ենք տեղեկացնելու, որ ավելի քան 2200 արցախցիներ ԱՆՎՃԱՐ հետազոտվել են ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում, որոնք նվիրաբերել է Ռուսաստանի Դաշնությունը։

Հայաստանի գրեթե բոլոր մարզեր այցելած բժշկական անձնակազմի թիմում աշխատել են թերապևտ, մանկաբույժ, հոգեբան, նյարդաբան։

Շարժական կլինիկաներում իրականացվել են ուլտրաձայնային հետազոտություններ, ֆլյուրագրաֆիա։ Քաղաքացիները ստացել են անվճար բժշկական խորհրդատվություն։

Ստորև՝ յուրաքանչյուր մարզում իրականացված հետազոտությունների թվային պատկերը․

Արագածոտն՝ 111

Արարատ՝ 547

Արմավիր՝ 327

Գեղարքունիք՝ 398

Կոտայք՝ 174

Շիրակ՝ 58

Սյունիք՝ 284

Վայոց ձոր՝ 229

Տավուշ՝ 95»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular