ՆԱՍԱ-ն ցուցադրել է գերծանր հրթիռի շարժիչի հրդեհային փորձարկումները (տեսանյութ)
ՎԻԴԵՈՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) RS-25 արդիականացված շարժիչի հրդեհային փորձարկում է իրականացրել: Հայտնի է, որ RS-25-ը կտեղադրվի SLS (Space Launch System) լուսնա-մարսիական գերծանր հրթիռի առաջին աստիճանում: Գործակալության պաշտոնական կայքի հաղորդմամբ` փորձարկումներն անցկացվել են ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում տեղակայված Ջոն Սթենիսի անվան տիեզերական կենտրոնում: Փորձարկումները տևել են 6 րոպե 20 վայրկյան. դրանց տեսագրությունը հասանելի է SLS նախագծի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: