ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաստատվել է մանկավարժական աշխատողներին և դպրոցականներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը:

Կարգով մանկավարժական աշխատողներին և սովորողներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում տրվում է հանրակրթության մատչելիությունն ապահովելու և դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով։

Հանրակրթության մատչելիություն

Հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերում տեղակայված հաստատությունների՝

1) այն ուսուցիչներին (նաև զինղեկներին, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո՝ նաև ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին), իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հետո՝ նաև հոգեբաններին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից ավելի քան 5 կմ հեռու գտնվող այլ բնակավայրի հաստատության ուսուցիչ՝ 0.5 և ավելի հաստիքային դրույքով: Դրույքի այս սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հաստատությունների մանկավարժական աշխատողների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող մանկավարժական աշխատողների վրա։ Ամենամյա երկարացված արձակուրդի ընթացքում մանկավարժական աշխատողներին փոխհատուցում չի տրվում:

2) սովորողներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի (հաշվի առնելով նաև լեզվային առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայությունը) բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում: Սովորողներին փոխհատուցում տրվում է նաև քննաշրջանի ընթացքում:

Տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում հաստատության կողմից կարող են ձեռք բերվել նաև ուղևորափոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ այդ ծառայություններից պետք է պարտադիր կարգով օգտվեն փոխհատուցման կարգում նշված շահառուները։ Ընդ որում՝ ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերման գնման տեխնիկական բնութագրման մեջ անհրաժեշտ է ներառել սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ վարորդին և նրա հագուստին ներկայացվող, ինչպես նաև ուղևորափոխադրող մեքենայի տեխնիկական վիճակի պայմանների մասին դրույթներ:

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցում

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցումը տրվում է ծրագրից օգտվող և հաստատության տեղակայման վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված ավելի քան 30 կմ հեռու գտնվող մշակութային հաստատություններ այցելելու դեպքում։

Փոխհատուցում տրվում է, եթե ծրագրի շրջանակում ավելի մոտ գտնվող մշակութային համապատասխան հաստատություն չկա: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում հնարավորություն է ընձեռվում տարին մեկ անգամ անվճար այցելելու մշակութային օջախներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular