ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրենք իրենց արշինով են չափում ընդդիմությանը․ Մամիջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հերթական ծիծաղելի գործն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցված գործին։

Հիշեցնենք, որ Արմինե Ադիբեկյանը մեղադրվում է հետևյալ բովանդակությամբ գրառում կատարելու համար. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Հեբելսի ճակատագիրը»։ Մեղադրանքի կողմը սա դիտարկում է «բռնության կոչ»։

Մամիջանյանի խոսքով՝ տիկին Ադիբեկյանն ու իր մի շարք համախոհներ մեծ ծավալով աջակցություն են տրամադրում Արցախից տեղահանված հայերին, ու հիմա այս իշխանությունների վախերի պատճառով մի քանի ժամ խաթարվում է այդ գործընթացը։

«Արմինե Ադիբեկյանն էլ է այդ ամենից ամենաշատը ջղայնանում։ Իսկ բուն գործը ծիծաղելի է։ Իրենք իրենց արշինով են չափում ընդդիմությանը․ մտածում են՝ կվախենանք, չի՛ լինելու»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Նա վստահեցրեց՝ այս իշխանությունը չարաչար սխալվում է՝ մտածելով, թե այսկերպ թուլանալու է ընդդիմությունը։

«Այս շղթան իր մեջ ներառում է շուրջ հիսուն քաղբանտարկյալ, այսպիսի թիվ երբևէ չի եղել։ ԵԺԿ-ն էլ է ֆիքսում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Այս շղթան կավարտվի, եթե մահի կառավարությունը հեռանա»,- նշեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular