ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ դատարանը կալանք է դրել հայկական ընկերության հաշիվների վրա չմատակարարված շարժիչների պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Տյումենի մարզի արբիտրաժային դատարանը որոշել է կալանք դնել Utair ավիաընկերության կապալառու՝ հայկական Aquila Technics ՍՊԸ-ի հաշիվների վրա։ Գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արբիտրաժային գործերի նյութերին։

Խոսքը գրեթե 176 միլիոն ռուբլու և 1,5 միլիոն դոլարի մասին է․ պատճառը չստացված շարժիչներն են։ 

Հայցը ներկայացրել էր «Յուտեյր ավիաուղիներ» ընկերությունը։ Դատարանը, ուսումնասիրելով դիմումում շարադրված փաստարկները և ուսումնասիրելով գործի նյութերը, հայցի ապահովման պահանջը բավարարել է։

Ավելի վաղ այս թեմայով Mediahub-ը «Ինչով է հայտնի «Aquila Technics LLC» ընկերությունը, որին դատի է տվել ռուսական UTair Airlines-ը» վերտառությամբ հոդված էր հրապարակել մանրամասների մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular