ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի գործընկերների համաժողովն անց է կացվել առանց Չինաստանի, բայց Հայաստանի և Թուրքիայի մասնակցությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Մալթայում կայացել է կարևոր հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու արտաքին քաղաքական ռազմավարության իրականացման տեսանկյունից։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականներն ու նախագահների օգնականները հավաքվել էին այստեղ քննարկելու այն, ինչը Ուկրաինայի առաջնորդն անվանում է խաղաղության բանաձև: Ըստ էության, դա երկրների համաժողով է, որոնք պատրաստ են լսել Կիևի տեսակետը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ և եթե ոչ աջակցել, ապա գոնե խոսել դրա մասին։ Ներկայիս համաժողովի առանձնահատկությունն այն էր, որ ուներ անսովոր մեծ թվով մասնակիցներ։ Եվ ի տարբերություն նախորդ նմանատիպ հանդիպման, Մալթայում Չինաստանի ներկայացուցիչներ չկային, բայց ներկա էր Հայաստանի ներկայացուցիչը։

Խաղաղության բանաձևը տասը կետ է, որը Զելենսկին հայտարարել է 2022 թվականի նոյեմբերին Ինդոնեզիայում Բալի կղզում G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ Ինչպես այն ժամանակ բացատրել է ուկրաինացի առաջնորդը, կետերը ցույց են տալիս, թե ինչ է պետք անել, որպեսզի, ինչպես Զելենսկին է ասում «ապամոնտաժեն Ռուսաստանի գործողությունները» Ուկրաինայի նկատմամբ։

Խաղաղության բանաձևի գագաթնաժողովը (այդ իրադարձությունն այդպես են անվանում Ուկրաինայում) եղել է հոկտեմբերի 28-29-ին։ Դա արդեն երրորդն է անընդմեջ։ Այս տարվա հունիսին խաղաղության բանաձևի գագաթնաժողով է եղել Կոպենհագենում (մասնակցել է 15 երկիր), օգոստոսին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում (40 մասնակից երկիր)։ Հիմա Մալթայի մայրաքաղաք Լա Վալետտա էին ժամանել 65 երկրների ներկայացուցիչներ։ Դա ռեկորդ է։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ինչպես միշտ, չի հրապարակել մասնակից երկրների ցանկը։ Սակայն հայտնի է, որ Մալթայում հանդիպմանը մասնակցել են G7 երկրների, Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի, Թուրքիայի ներկայացուցիչներ։ Չինաստանի բանագնացը Մալթա չի մեկնել։ Դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ Պեկինն ինքնին շահագրգռված չէ նման տեսակի համաժողովով։

Բայց առաջին անգամ Մալթայում կայացած հանդիպմանը մասնակցել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նախկինում Բաքուն, և ոչ Երևանն էր աջակցում Ուկրաինայի դիրքորոշմանը։ Ի դեպ, Զելենսկին հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է ուկրաինացիներին ականազերծման սարքավորումներ փոխանցել Ջիդդայում հանդիպումից անմիջապես հետո։ Անհասկանալի է, թե արդյո՞ք Ուկրաինայի և Հայաստանի միջև շփումների ակտիվացումը կհանգեցնի Կիևին կոնկրետ օգնության տրամադրում։

Երմակը լրագրողներին ասել է, որ հանդիպման ընթացքում առաջարկվում է քննարկել հինգ ասպեկտ՝ միջուկային, էներգետիկ, պարենային անվտանգություն, հումանիտար հարցեր (առաջին հերթին՝ բանտարկյալների ազատ արձակում): Պաշտոնյան ընդգծել է, որ յուրաքանչյուր ասպեկտի համար արդեն կան որոշակի կոնկրետ ծրագրեր։

Երմակի մամուլի ծառայությունից լրագրողներին հայտնել են, որ բանակցությունների արդյունքն է եղել այն երկրների միջազգային կոալիցիա ստեղծելու որոշումը, որը պաշտպանում է ուկրաինացի երեխաների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն: Հաղորդվում է, որ այդ մտքի հեղինակը Կանադան է։ Թե կոնկրետ ինչ է անելու կոալիցիան, ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել և ովքեր են մաս կազմելու, չի պարզաբանվել։

Նաև ուկրաինացի պաշտոնյաները չեն պարզաբանել, թե արդյո՞ք Մալթայում քննարկման թեման եղել է Կիևի համար հատկապես կարևոր հարցը՝ ամերիկյան օգնության հատկացումը։ ԱՄՆ Կոնգրեսում այդ հարցի շուրջ բուռն քննարկումներ են սպասվում։ Սպիտակ տան առաջարկած օգնության փաթեթին կան, և՛ հակառակորդներ, և՛ կողմնակիցներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular