ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է իր շահերից Կովկասում, կամ ինչո՞ւ է Փաշինյանն իշխում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ ի՞նչ է կատարվում Ռուսաստանի քաղաքականության հետ Անդրկովկասում Ռուսաստանի հետ ընդհանուր կազմակերպություններից (ՀԱՊԿ, ԱՊՀ) Հայաստանի ակնհայտ օտարման և Ադրբեջանի հետ ռուսական հարթակներում բանակցելու դժկամության ֆոնին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ հարցում հենվում է Թուրքիայի և Ադրբեջանի վրա ընդգծելով Ռուսաստանի հետ նրանց սերտ հարաբերությունները. «Ամեն անգամ մենք հույս ունենք, որ Ադրբեջանի նախագահի բոլոր հանդիպումները, այդ թվում Թուրքիայի նախագահի հետ, կնպաստեն անվտանգությանը տարածաշրջանում, կյանքի նորմալացմանը Ղարաբաղում»:

ՌԴ ԱԳՆ-ն որոշ դեպքերում այլ դիրքորոշում է ընդունում և տեղյակ է տարածաշրջանում ազդեցության կորստի բացասական հետևանքների մասին. «Հայաստանի ղեկավարը, ըստ էության, խոստովանել է, որ այս ամբողջ ժամանակ նախապատրաստել է Ռուսաստանից շրջվելը: Քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան ուղղվածություն, անհամոզիչ կերպով արդարացվում են իբր Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով։ Միևնույն ժամանակ մոռացվում է, որ մեր պետությունները մեծամասամբ ունեն միանման շահեր անվտանգության և զարգացման հարցերում, և Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ երկրներն իրենց նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլ նաև ապակայունացնել մեր ընդհանուր Եվրասիական տարածությունը»։

Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հասկանում է Ռուսաստանի հետ ավանդական եղբայրական կապերը պահպանելու ձգտող Հայաստանի ժողովրդի և Հայաստանի իշխանությունների տարբերությունը. «Երկրում հակառուսական տրամադրություններ են արհեստականորեն բորբոքվում տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից»։

Այդուհանդերձ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրապարակային հայտարարություններում չի ընդունում, որ Փաշինյանին միտումնավոր են բերել իշխանության Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար. «Դա հայ ժողովրդի ընտրությունն էր։ Ես նաև համաձայն չեմ նրան, որ նա ձգտել է հանձնել Ղարաբաղը: Չնայած հետո նրա դիրքորոշումն արմատապես փոխվեց: Իսկ թե ինչո՞ւ ինձ համար այլևս հարց չէ»։

Հաշվի առնելով Հայաստանում Փաշինյանի աներևակայելի ցածր վարկանիշը՝ Պուտինի նման հայտարարությունները ակնհայտորեն չեն ավելացնում նրա ժողովրդականությունը հայ ժողովրդի շրջանում։ Թեև, եթե Պուտինն ընդունի, որ Փաշինյանին իշխանության են բերել տարածաշրջանում ռուսական ազդեցության դեմ պայքարելու համար, ապա պետք է պատասխանի այն հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը երբեք չաջակցեց հայ ընդդիմությանը, կամ գոնե հիմա, երբ բնակչության Փաշինյանին աջակցությունից ոչինչ չի մնացել։ Ուստի Ռուսաստանի մեղադրանքները, թե Փաշինյանին հեռացնելու և, Աստված մի արասցե, սեփական ռուսամետ թեկնածուի տեղակայման ծրագրեր է մշակում, ինչը թույլ կտա Ռուսաստանին պահպանել իր դիրքերն Անդրկովկասում, դեռ իրականում չեն արտացոլվել։

Ինչ վերաբերում է ռուսական քաղաքականության սիրելի տեխնիկային՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի պատասխանատվությունը բացառապես Հայաստանի իշխանությունների, և մասնավորապես Փաշինյանի վրա դնելը Պրահայում հնչեցրած Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու դիրքորոշմամբ, ապա իրավիճակը հետևյալն է: Իհարկե Հայաստանի ժողովուրդն անկասկած պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած աղետի համար։ Բայց հարցն այն չէ, թե արդյո՞ք նրանք մեղավոր են, այլ այն, թե ի՞նչ նշանակություն ունեն Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն ամբողջությամբ։ Կարևոր չէ, թե ո՞վ է պաշտոնապես մեղադրվում: Կարևորն այն է, որ Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն ուղղակիորեն ազդել են տարածաշրջանում Ռուսաստանի դիրքորոշման և ապագայում ռուսական պետության կայունության վրա։

Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայաթափվելուց հետո ավարտվել է ռուս խաղաղապահների առաքելությունն այդ տարածքում, այսինքն եթե Ադրբեջանը ճնշի արցախահայության բոլոր ռեւանշիստական ​​տրամադրությունները և պահպանի իր դիրքորոշումը, ապա ժամկետի ավարտից հետո 2025 թվականին ռուս խաղաղապահները կվտարվեն Լեռնային Ղարաբաղից: Դրան զուգահեռ Փաշինյանի իշխանությունն Արևմուտքի ուղղորդմամբ արդեն հող է նախապատրաստում Գյումրիից ռուսական ռազմակայանի դուրսբերման և Սյունիքից Զանգեզուրի միջանցքը կտրելու համար։ Այդ ամենը հանգեցնում է տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի  ազդեցության կորստի և Թուրքիայի դիրքերի ամրապնդման, որը կանգ չի առնի Ադրբեջանի վրա։

«Essence of Time» թերթին տված հարցազրույցում թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին խոսել է այն սպառնալիքների մասին, որը Զանգեզուրի միջանցքի բացումը ներկայացնում է Ռուսաստանի և Իրանի համար։ Նա պարզաբանել է, որ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող այդ միջանցքը Թուրքիային անհրաժեշտ է, որպեսզի «Նախիջևանի միջով կապվի Ադրբեջանի և հետագայում ամբողջ թյուրքական աշխարհի հետ»։

«Իսկ առջևում Մեծ Թուրանն է։ Ռուսաստանի տարածքի 56 %-ը ազգային սուբյեկտներ են, հիմնականում թյուրքական, թյուրքալեզու, ինչպիսիք են Թաթարիան և Բաշկիրիան: Հյուսիսային Կովկասում, ընդհանուր առմամբ, կան մի քանի երկլեզու ​​հանրապետություններ՝ Կարաչայ-Չերքեզիա, Կաբարդինո-Բալկարիա... Բալկարներն ու կարաչայները թյուրքական ժողովուրդներ են, նախկինում քոչվոր ժողովուրդներ։ Եվ, իհարկե, Դաղստանի մի մասը, ընդ որում բավականին նշանակալից մասը նույնպես թյուրքախոս է։ Թյուրք ժողովուրդների մեծ մասը Ռուսաստանի հողերում է»,- նշել է Նադեին-Ռաևսկին։

Հետևաբար, եթե Ռուսաստանը շարունակի թաքնվել Փաշինյանի թիկունքում և, չնայելով Ուկրաինայում հսկայական ջանքերին չսկսի լուրջ, նպատակաուղղված քաղաքականություն վարել Անդրկովկասում, ապա նա վտանգում է նախ մնալ առանց ամբողջ Կովկասի, իսկ հետո ստանալ. «Մեծ Թուրան» կոչվող հարևանի, որն ի վերջո ներառելու է նաև Ռուսաստանի տարածքի այն կեսը, որտեղ ապրում են թյուրքական ժողովուրդներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular