Ազդարարում, պատսպարում և տարհանում․ տագնապ՝ բնակավայրերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է․
Իրազեկում
Նոյեմբերի 8-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արևադաշտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է համայնքի էլեկտրական շչակը:
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Դաշտադեմ և ժամը 11։30-ին Դդմասար բնակավայրերում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Խնդրում ենք չանհանգստանալ։