ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ պատրաստվում խոսել մանդատից. ինձ համար այս ամեն ինչը անակնկալ էր. Լեւոն Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն անգամ տեսնում ենք, թե ինչ կարքի իրավական բեսպրեդելներ է լինում, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ պատրաստ են եւ ունակ են ավելիին: Այս մասին ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Լեւոն Քոչարյանը:

«Այս առումով, իհարկե, միայն ես չեմ: Դուք գիտեք, թե ինչքան ուրիշ մարդիկ կան, որ էլի շինծու, հիմար մեղադրանքներով գտնվում են բանտում: Ես իրենցից մեկն եմ եւ հույս ունեմ, որ բոլորն էլ շուտով կլինեն ազատության մեջ»,-ասաց նա:

Հարցին՝ մանդատը վերցրեց, որ կալանքից ազա՞տ արձակվի, Քոչարյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ պատրաստվում խոսել մանդատից: Ինձ համար այս ամեն ինչը անակնկալ էր, հիմա կարեւորը, որ դրսում եմ, մնացածի մասին երեւի հետո առիթ կլինի խոսելու»:

 

Դիտարկմանը, որ հնարավոր է քդախազը միջնորդի ԱԺ-ին իրեն զրկել անձեռնմխելիությունից, նա ասաց. «Ես սպասում եմ, որ այս իշխանություններն ամեն ինչի էլ ընդունակ են, որովհետեւ այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, սա ուղղակի զավեշտ էր»:

Նա նշեց, որ սովորական կալանավորի կարգավիճակում է եղել. «Պահման պայմանները սովորական են եղել, ինչպես բոլորինն է: Ամեն դեպքում ընկճվելու հարց չկար»:

Հարցին, թե արդյոք մանդատ վերցնելը վկայում է, որ մտնում եք քաղաքական դաշտ, նա ասաց. «Ունենք փաստ, մնացածի մասով հետո կխոսենք»:

Նշենք, որ ԿԸՀ որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։

Ինքնաբացարկների դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններս նիստին ներկա չեն եղել։

Այսպիսով, պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular