ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե հայտարարելու են խաղաղության խաչմերուկ ու այն հանձնելու են ուրիշին, ապա դա վնաս է բերելու երկրին»․ Մովսես Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ սպասել «խաղաղության խաչմերուկից», իսկապե՞ս Հայաստանը խաղաղության խաչմերուկում է։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նախ ասել է՝ հարցին միանշանակ պատասխանել չի կարող, քանի որ ամբողջական տեղեկատվությանը չի տիրապետում, այդուամենայնիվ, որոշ նկատառումներ արել է․

«Միանշանակ է, որ մեկ բան պետք է արձանագրել՝ ցանկացած որոշում, եթե դա չի ապահովվում, ապա վնաս է բերելու։ Եվ հակառակը՝ ցանկացած որոշում, որն ապահովվելու է, օգուտ է բերելու։ Եթե այդ խաչմերուկը կարողանան ապահովել, որպեսզի մեր ինքնիշխան տարածքը լինի, և մենք վերահսկողություն իրականացնենք ամբողջական, դա մեզ օգուտ է բերելու։ Եթե հայտարարելու են խաղաղության խաչմերուկ ու այն հանձնելու են ուրիշին, ապա վնաս է բերելու երկրին։

Ես չգիտեմ՝ Հայաստանում ի վիճակի՞ են ապահովել այդ խաչմերուկի անվտանգությունը, թե՞ չէ»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ տեղյակ չէ այդ հայեցակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունից։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular