ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես հոգեբան եմ, ունեմ այցելուներ, իսկ պատգամավորությունը խանգարելու էր դրան․ Միհրդատ Մադաթյանը մանդատը վայր դնելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ մանդատը վայր դնելը բացառապես ուներ իրավական պատճառ։ Այս մասին ՔԿՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը։

«Բոլորդ գիտեք, որ ես հոգեբան եմ, ունեմ այցելուներ, իսկ պատգամավորությունը խանգարելու էր իմ այցելուներին»,- ասաց նա։

Լրագրողի հարցին՝ նախքան ցուցակում ընդգրկվելը արդյո՞ք հաշվի չէր առել այդ գործոնները, Մադաթյանն ասաց․

 

«Չգիտեի, որ կան որոշակի գործողություններ, որոնք համատեղելի չեն պատգամավորական գործունեության հետ, իմ դասախոսական գործունեությունը համատեղելի է, բայց այցելուների հետ կապված գործունեությունը՝ ոչ։ Ես իրավունք չունեմ իմ ուղիղ մասնագիտության մեջ թերանալու»։

Նշենք, որ օրեր ռաջ Միհրդատ Մադաթյանը հայտարարել էր, որ վերցնելու է պատգամավորի մանդատը, սակայն ավելի ուշ ոչ միայն Միհրդատ Մադաթյանը, այլեւ եւս երկու թեկնածուներ հրաժարվեցին մանդատից եւ պատգամավորի մանդատը ստացավ Լեւոն Քոչարյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular