Երևանի ավագանու երկու անդամներ հրաժարվել են ավագանու անդամի մանդատից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու 2 արձանագրություն։
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամներ Ռոմիկ Մխիթարյանի և Տիգրան Տեր-Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
Նույն նիստում ԿԸՀ կազմած մեկ այլ արձանագրությամբ, մանդատները տրվել են «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Ռաֆիկի Մկրտչյանին և Հարություն Վարդանի Մանվելյանին։