ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է խորհուրդ տալիս Բայրամովը Հայաստանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել Հայաստանին բաց չթողնել խաղաղության պայմանագրի հնարավորությունը։ «30 տարի անց ադրբեջանական հողերի օկուպացիայի ավարտը և այդ հողերի վրա մեր ինքնիշխանության վերականգնումը նոր հեռանկարներ են բացում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բուխարեստում ռումինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Բայրամովը։

«Այս կարգավորումը, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլ նաև կապահովի համագործակցության չօգտագործված հնարավորությունների բացումը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս:  Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Մենք մյուս կողմից կառուցողական մոտեցում և փոխադարձ քայլեր ենք ակնկալում: Հուսով ենք, որ այս առանձնահատուկ հնարավորությունը բաց չի թողնվի»,- նշել է նա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular