ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը կրակ է բացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Համբուրգի օդանավակայանը փակ է տարածքում  նկատված զինված տղամարդու պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Bild-ին։

Ըստ պարբերականի տվյալների, մեքենայում չորս տարեկան երեխա կա։ Ավելի վաղ տղամարդու կինը դիմել էր ոստիկանություն և հայտնել երեխայի առևանգման մասին, նշում է Hamburger Morgenpost թերթը։ Տղամարդու արարքի պատճառը կարող էր լինել խնամակալության հետ կապված վեճը։

Bild-ը գրում է, որ մեքենայով տղամարդուն տեսել են առաջին տերմինալի դիմաց։ Այնուհետև նա ճեղքել է անվտանգության պատնեշը և մտել ինքնաթիռների սպասարկման տարածք: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ։ Hamburger Morgenpost-ը, վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին, հայտնում է, որ տղամարդը մեքենայով դուրս է եկել թռիչքուղի և երկու անգամ օդ  կրակել ապա կայանել է ինքնաթիռներից մեկի կողքին: Նա նաև մեքենայից երկու մոլոտովի կոկտեյլ է նետել։ Հրդեհը մարվել է հրշեջ-փրկարարների կողմից։ Ոստիկանները շրջափակել են մեքենան, դեպքի վայր են հրավիրվել հատուկ ջոկատայիններ ու բանակցողի։ Տղամարդու հետ բանակցություններն ընթանում են թուրքերենով, նշում է թերթը։ Համբուրգի օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ինքնաթիռների թռիչքն ու վայրէջքը ժամանակավորապես անհնար է «դաշնային ոստիկանության միջոցառումների պատճառով»։ Ոստիկանությունից հաստատել են, որ գործողություն են իրականացնում։ Օդանավակայանում ստեղծված իրավիճակը որակվել է որպես պատանդառություն, հաղորդում է Hamburger Morgenpost-ը։

Ըստ ԶԼՄ-ների, տղամարդը, ամենայն հավանականությամբ, Գերմանիայի Ներքին Սաքսոնիայում բնակվող էթնիկ թուրք է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular