ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին 200 գմբեթ կառուցված է, նախատեսվում է կառուցվել եւս 4500-ը. Վովա Վարդանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին 200 գմբեթ կառուցված է եւ նախատեսվում է կառուցվել եւս 4500-ը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարդանովը:

«4700 գմբեթ է անհրաժեշտ Երեւանի մատույցներից բռնած մինչեւ Մեղրի բոլոր վտանգված ուղղությունները փակելու համար: Ինքը մի քիչ անտաշ տեսք ունի բետոնից է, բայց էժան է, ինչու էժան, որովհետեւ գմբեթներ շատ են պետք: Գմբեթները կարող են դանդաղեցնել հարձակումը, իսկ եթե ամեն տեղ լինի, համատարած  կդանդաղեցնի հարձակումը: Դա կլինի երկիր ամրոց կառուցելու առաջին քայլը»,- ասել է նա:

Անդրադառնալով գմբեթի ամրությանը՝ Վարդանովը ասաց, որ հրազենի դեմ է նախատեսված եւ առաջնագծում նախատեսված զենքերի համար. «Գմբեթն այն աստիճանի ամուր է, որ իրեն խփելն անիմաստ է դառնում, այն պետք է գրոհել, իսկ այնտեղ նստած մարդը պետք  է կրակի: Այն դիմանում է նաեւ հզոր պայթյունների, ես կարող եմ կադրեր ցույց տալ, որոնք համացանցային չեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular