ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտոսն ամեն օր մոտ 50 վիրավոր պաղեստինցի է ընդունում Գազայի հատվածից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եգիպտոսի հոսպիտալներն ամեն օր մոտ 50 պաղեստինցի վիրավորների են ընդունում, որոնք տուժել են Գազայի հատվածում իսրայելական ուժերի գնդակոծությունների եւ ռմբակոծությունների հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության առողջապահության եւ ազգաբնակչության նախարար Հալեդ Աբդել Գաֆարը։

«Մենք ամեն օր ընդունում ենք 50 վիրավոր պաղեստինցիների Գազայի հատվածից»,- ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերել է Al-Qahira ai-Ihbariya հեռուստաալիքը։ Գաֆարն ավելացրել է, որ Եգիպտոսի առողջապահության հաստատությունները «պատրաստ են ընդունել ավելի մեծ թվով վիրավորների պաղեստինյան անկլավից, բայց հակառակ կողմը վերահսկում է [բուժման համար] եկողների թիվը»։

Նախարարը նշել է, որ  անցած մի քանի օրերին եգիպտական հիվանդանոցներում, որտեղ ուղարկվել են վիրավորներ Գազայից, «կատարվել է պաղեստինյան անկլավից բերված ավելի քան 50 երեխաների բարդ վիրահատություն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular