ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերագույն հոգևոր խորհուրդը ընդգծել է բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Ժողովն ատենապետել են Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

 

Հայրենական կյանքում ստեղծված կացության, աշխարհաքաղաքական առկա իրավիճակի և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության անվտանգային հիմնախնդիրների, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, նրանց կեցության ապահովման և հումանիտար աջակցության ծրագրերի, ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մայր Աթոռի սոցիալական ծառայության վարչական խորհրդի ատենապետ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափմանը՝ ԳՀԽ-ն ընդգծել է բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության կենսական անհրաժեշտությունը։ Խիստ կարևորվել  արցախցիներին ուղղված հոգևոր խնամատարական, հումանիտար և հոգեբանական աջակցության ծրագրերի շարունակական իրագործումը, կեցության պայմանների բարելավման և զբաղվածության ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Մտահոգությամբ անդրադարձ է կատարվեց ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը։ Անհրաժեշտ է համարվել, որ միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական, այլև բոլոր հնարավոր այլ հարթակներում հետևողականորեն ներկայացվեն հայկական հուշարձանների, սրբավայրերի ու գերեզմանատների նկատմամբ արձանագրված ոտնձգությունները և աշխատանքներ իրականացվեն հայկական ժառանգության անխաթար պահպանության ուղղությամբ։

Ժողովում որոշվել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի թեմը ստեղծված կացության պայմաններում շարունակելու է պահպանել իր կարգավիճակը և գործել համաձայն եկեղեցական-կանոնական սկզբունքների։

Հանրակրթության ոլորտում հայագիտական առարկաների ծրագրերի բովանդակային ընդգրկվածության և կիրակնօրյա դպրոցների ուսումնական ծրագրերի վերաբերյալ զեկույցներով հանդես է եկել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Հայր Սուրբը ժողովականներին տեղեկություններ է փոխանցել 2023-24 թթ․ նոր չափորոշիչների հիման վրա հրատարակված հայագիտական առարկաների ծրագրերի վերաբերյալ։

Մասնավոր անդրադարձ է կատարվել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքին, որում առկա են ինչպես պատմական, այնպես էլ եկեղեցագիտական սխալներ ու բացթողումներ։ Խիստ անընդունելի է համարվել, որ դասագրքերի պատրաստման գործընթացում դրանց բովանդակության մեջ տեղ են գտել գիտական համընդհանուր ճանաչում ստացած, ինչպես և Եկեղեցու կողմից նվիրագործված սկզբունքներին ու դիրքորոշումներին հակասող անհատական տեսակետներ ու վարկածներ։

Քննարկումների արդյունքում հանձնարարականներ են տրվել պատկան  կառույցների հետ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել հանրակրթության ծրագրերից բացառելու բովանդակային նման շեղումներն ու աղճատումները։

Կիրակնօրյա դպրոցների ուսումնական ծրագրի առնչությամբ ԳՀԽ-ն որոշել է թեմակալ առաջնորդների և համապատասխան մասնագետների ընդլայնված քննարկումներ կազմակերպել՝ կարևորելով սերունդների հոգևոր դաստիարակության ու կրթության առաքելությունը։

Հայաստանում ամուսնությունների և ծնելիության նվազման, ամուսնալուծությունների աճի, թմրամոլության տարածվածության, կրոնական կազմակերպությունների մարդորսական գործունեության մասին զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի Իրավախորհրդատվական հանձնախմբի անդամ Արա Զոհրաբյանը, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի՝ աղանդագիտության դասախոս Տ․ Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը։ 

Արձանագրվել է, որ երկրի ապագայի և ազգային անվտանգության համատեքստում խիստ սպառնալից են հիշյալ ոլորտներում տիրող իրավիճակները և ահագնացող միտումները։ Առկա հանգամանքները նկատի առնելով՝ կարևորվել է հովվական խնամքի և հոգևոր քարոզչության շրջանակներում հատուկ աշխատանքների իրականացումը՝ ի զորացում ընտանեկան, ազգային և բարոյական արժեհամակարգի։

Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվել են նաև Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular