Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 24-րդ տարեդարձն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 24-րդ տարեդարձն է։ Հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 24-րդ տարեդարձը՝ մաղթելով արևշատություն և երկար տարիների քաջառողջ գահակալություն։
Տիրոջ օրհնությամբ ու շնորհներով զորացած՝ նորանոր արարումներով և ձեռքբերումներով թող զարդարվի Նորին Սրբության հայրապետական գավազանն՝ ի շինություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո: