ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«30 արծաթը» սեփական հերոսական անցյալից կարող է զորեղ գտնվել․ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ մամուլի խոոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երբեմն «30 արծաթը» սեփական հերոսական անցյալից կարող է զորեղ գտնվել։

Երբ մեկի քայլերը քննադատում ես,հայտնվում են մարդիկ ու ասում ՝ հերոսի կոչում ունեցող «կոմանդույուշիին» ինչու՞ ես քննադատում։

Պատմական օրինակներով փորձեմ բացատրել…

Գեներալ Վլասովն էլ Մոսկվայի ճակատամարտի հերոս էր ու Ստալինի սիրելի զորավարներից մեկը,բայց վերջում դարձավ դավաճան,Հիտլերի կողմնակիցն ու ԽՍՀՄ դեմ պայքարի գլխավոր քարոզչական «զենքերից» մեկը։

Մեր իրականության մեջ էլ կա ցայտուն դեպք,երբ ժամանակին Արցախի հերոսի կոչման արժանացած «կոմանդույուշին» տասնամյակներ անց դառնում է Արցախն Ադրբեջանի կազմում լինելու կամ ինտեգրացիայի կողմնակից։

Ասածս ի՞նչ է։

Այո,մարդ կարող է մի փուլում իրեն քաջաբար դրսեւորել ու արժանանալ հերոսի կոչման,բայց հետագա իր գործողություններով հենց ինքը տրորի ու անցնի իր հերոսական անցյալի վրայով։

Հերոսի կոչում ունենալը դա Սուրբ լինել չի նշանակում։

Առաջինը հենց հերոսի կոչման արժանացածը պետք է հարգի ու փայփայի իր հերոս կոչումը։

Բայց երբ ինքն է իր կամքով ստանձնում այլոց ձեռքերում «գործիք» կամ կապիտուլյանտների քարոզչական «զենք»լինելու գործառույթ,դրա հերոսն էլ ո՞րն է։

Հուդան էլ մինչեւ Հիսուսին մատնելը գաղափարի հերոս էր,ընտրված 12 առաքյալներից մեկն էր,նույնիսկ խորհրդավոր ընտրիքին մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողքն էր նստած,բայց ի՞նչ արեց հետո…30 արծաթով մատնեց։

Վերջն է կարեւոր…»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular