ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ շախմատիստները FIDE Grand Swiss-ում հաջող են հանդես եկել․ մանրամասներ

ՍՊՈՐՏ

FIDE Grand Swiss մրցաշարի 9-րդ խաղափուլում Սամվել Տեր-Սահակյանը սև խաղաքարերով պարտության մատնեց աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին՝ Ռիխարդ Ռապորտին։ Հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մանուել Պետրոսյանը հաղթեց ամերիկացի գրոսմայստեր Ջեֆերի Սյոնգին:

Գաբրիել Սարգսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

9 խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը ունեն 5.5 միավոր և համապատասխանաբար 17-րդ և 20-րդ հորիզոնականներում են: Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4 միավոր։

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը հաղթեց գրոսմայստեր Թանհ Թրանգ Հոանգին և այժմ ունի 4 միավոր: Էլինա Դանիելյանը ունի 3 միավոր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular