ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական թիրախն այս անգամ արցախյան շարժման ակունքներում կանգնած Իշխանյանն է․ Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դաշնակցական Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխանական «իրավապահ» համակարգի հերթական թիրախն այս անգամ իրավապաշտպան, արցախյան շարժման ակունքներում կանգնած Ավետիք Իշխանյանն է: Նիկոլն այս անգամ նրան է «ընտրել» ավելի հեռահար նպատակով: Ավետիքը հատկապես վերջին տարիներին ներկայանում էր նաեւ իբրեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Արցախյան ամեն ինչը սեւացնելու ու ոչնչացնելու քաղաքականությունն է, որ մղել է սրանց հարձակվել անգամ խիստ ծանր առողջական խնդիրներ ունեցող վերջին երեսուն տարիներին մեր երկրի հանրային-քաղաքական կյանքին մասնակից գործչի նկատմամբ:

Մի բան Հայաստանի ղեկին հայտված թշնամին հաշվի չի առել. Ավետիքին չեն վախեցնի կամ լռեցնի: Նա «Ղարաբաղ» կոմիտեի կազմում ընդգրկվել էր, որպեսզի կոմիտեին խորհրդային բռնատիրության կողմից կալանավորման դեպքում մեկ այլ կոմիտե լիներ:

Չէր վախեցել խորհրդային բանտերից, ինչպես Ավետիքի պապը՝ Առաջին Հանրապետության օրերին մեր երկրում սկաուտության հիմնադիր, խորհրդայնացումից հետո Հայրենիքից  չհեռացած ու 1937ին ստալինյան բռնություններին զոհ գնացած Վահան Չերազը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular