ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինստիգեյթ»-ը համագործակցում է Մխիթարյան Միաբանության հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023թ հոկտեմբերի 19-ից 22-ը Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում տեղի ունեցավ սուրբ Ներսես Շնորհալու հիշատակին և վանականությանը նվիրված գիտաժողովը և «Հավատով Խոստովանիմ» աղոթագրքի բազմալեզու հրատարակության շնորհանդեսը։

Գիտաժողովին մասնակցում էին Մխիթարյան Հայրեր Հ. Մեսրոպ վրդ. Սիւլահեանը, Հ. Վահան վրդ. Օհանեանը, Հ. Սերոբ վրդ. Չամուրլեանը, Հ. Համազասպ վրդ. Քէշիշեանը, Հ. Գէորգ վրդ. Սարգիսեանը, դասախաւսներ Զարուհի Պողոսյանը, Մարքս Պայսը, Վահագն Պողոսյանը, Արուսյակ Թամրազյանը, Աննա Սիրինյանը, Վահե Թորոսյանը, Ռուբեն Մելիքյանը, Սարգիս Մելքոնյանը, Հայր սրկ. Յություճյանը, Ազատ Բոզոյանը, Ժիրայր Տետեյանը, Ալպերտո Փերաթոները և Հ. Ռիքքարտո Փանէն։

Գիտաժողովի ընթացքում «Ինստիգեյթ»-ի համահինադիր Վահագն Պողոսյանն իր զեկույցում ներկայացրեց Մխիթարյան Միաբանության նորաստեղծ առցանց տեղեկատվական հարթակը և հավելվածը, ինչպես նաև «Գիտական Հետազոտությունների Զարգացման Կենտրոն» հիմնադրամի առաքելությունը և ծրագրերը։ Շուրջ մեկ ու կես դար տևած դադարից հետո երրորդ անգամ պաշտոնական զեկույց կատարվեց հայոց ոսկեղինիկ դասական լեզվով՝ գրաբարով։ Առաջինը ներկայացրել էր Գրականության Ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Ավետիսյանը 2017 թվականին՝ Մխիթարյան Միաբանության 300-ամյակին նվիրված գիտաժողովում։

Մխիթարյան Միաբանության թվային հարթակը և դյուրակիր հավելվածը մշակվում են «Գիտական Հետազոտությունների Զարգացման Կենտրոն», «Իրական դպրոց», և «Դասական դպրոց» կրթամշակութային հիմնադրամների համատեղ ջանքերով և «Ինստիգեյթ» ընկերության հովանավորությամբ։

Հարթակում հրապարակված անդրանիկ թվային մատյանն այս տարի լույս տեսած Ներսես Շնորհալու «Հավատով Խոստովանիմ» աղոթագրքի հիսնալեզու թարգմանությունն է։ Հավելվածում գրքի թուային տարբերակը ներկայացուած է ամբողջութեամբ, ինչպես նաև առանձին լեզուներով բեռնելու և առցանց ընթերցելու հնարավորությամբ։ Իսկ տպագիր տարբերակն արդեն հանձնված է տպագրության Հայաստանում և շուտով լույս կտեսնի։

«Մեր ներկայացրած թվային հարթակը հանդիսանում է միջմասնագիտական խաչմերուկ, որում կարող են համագործակցել բանասերները, մանկավարժները, քաղաքագետները, ճարտարագետները, տեղեկագետները և աստվածաբանները։ Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը չի կարող առանձին դիտարկվել «հասարակագիտական» հռչակված առարկաներից կամ այլ ոչ ճշգրիտ գիտություններից, և հակառակը։ Եվ այս ցուցակում նշված քաղաքակրթագիտական թեզերը այս հանգամանքն ընդգծող վառ օրինակներ են»,- նշում է «Ինստիգեյթ»-ի համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

Զեկույցի տեքստը հասանելի է այստեղ, իսկ աշխարհաբար նկարագիրը՝ այստեղ։

Նշենք, որ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր և ինքնաբավ ընկերություններ են։

«Ինստիգեյթ»-ի հանրային կապերի պատասխանատու

Շուշանիկ Պողոսյան

Էլ. հասցե՝ [email protected]

Հեռ.՝ +374 93 629421

Нет описания.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular