ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանը պետք է միջազգային հանրությունից պահանջի անվտանգության ապահովում՝ արցախցիների վերադարձի համար. Առաքելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արարատ Միրզոյանը պետք է միջազգային հանրությունից պահանջի Արցախում միջազգային անվտանգության ապահովում՝ արցախցիների վերադարձի համար, ինչը բազմիցս խոստացել է միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններին։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:

«Հիմա էլ Արարատ Միրզոյանն է գլուխ գովում, որ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում, առանց որեւէ խնդրի, 3-4 օրում ընդունել հարյուր հազարից ավելի փախստական։

Փաստորեն Արարատ Միրզոյանն էլ չի հասկացել, որ այդ մարդիկ փախստական չեն և լավագույն դեպքում կարող են համարվել ներքին տեղահանվածներ։ Արցախցիները համարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տիրապետում են Հայաստանի Հանրապետության տարածքին, գերակշիռ մասը Հայաստանում ունեն բարեկամներ, ընկերներ, չունեն լեզվի կամ ինտեգրման որևէ այլ խնդիր։

Արդյունքում տեղահանվածները Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվում են իրենց, իրենց բարեկամների, կամ մեր այլ հայրենակիցների կատարած աշխատանքի շնորհիվ և այդ մասով կառավարության աշխատանքը մեծ դեր չի ունեցել։ Էլ չասեմ, որ ցավոք, նման գործընթացի միջով մեկ անգամ անցել ենք 2020թ․-ին Արցախի կորցրած տարածքների մոտ 40.000 բնակիչների մասով։

Ընդհակառակը, Արարատ Միրզոյանը պետք է միջազգային հանրությունից պահանջի Արցախում միջազգային անվտանգության ապահովում՝ արցախցիների վերադարձի համար, ինչը բազմիցս խոստացել է միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններին։

Թե չէ, մի օր էլ միջազգային հանրությունը կաջակցի Սյունիքի կամ Տավուշի բնակիչների տեղահանմանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները փախստական տեղավորելու աշխարհի չեմպիոնն են»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular