ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելն Ադրբեջանի միջոցով կարող է վտանգ ներկայացնել Թեհրանի համար. Իրանցի պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանում մտահոգություն կա, որ Իսրայելն Ադրբեջանի միջոցով կարող է վտանգ ներկայացնել Իրանի համար, որպեսզի Թեհրանի ուշադրությունը շեղի Գազայի և Մերձավոր Արևելքի թեմայից։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում ասաց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Նրա խոսքով, Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում այնքան հստակ է, որ Իրանը ստիպված է բաց տեքստով զգուշացնել Բաքվին։

Հռետորաբանությունը, որն օգտագործում է Թեհրանը, այն է նվազագույնն է նրանից, ինչը նա կարող է անել Բաքվի նկատմամբ, կարծում է Բեգլարյանը։

 

Նա կրկնել է, որ Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում լուրջ սպառնալիք է Իրանի և տարածաշրջանում խաղաղության համար։

«Փորձագետները, որոնց հետ ես զրուցել եմ, կարծում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, չնայած այն կարծիքին, որ վեկտորը փոխվում է, ռեգիոնալիզմի բնույթ է կրում։ Միգուցե հենց Թեհրանն է պարտադրում Հայաստանին նման քաղաքականություն վարել՝ տարածաշրջանային գործերին արտաքին խաղացողների միջամտությունից դժգոհելու իր հայտարարություններով»,- ընդգծեց պատգամավորը։

Նրա գնահատմամբ՝ Իրանն ու Հայաստանը ստեղծված իրավիճակից ելնելով դարձել են բնական դաշնակիցներ։

«Սակայն այս հարաբերությունների տեսանկյունից դժվար է ասել, թե ապագայում ինչ գիծ կընտրի Հայաստանը։ Իրանի համար վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը եղել է հյուսիսային ամենահուսալի գործընկերը»,- հավելեց Բեգլարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular