Զինակոչիկին 2 տարկետումից հետո նույն խնդիրներով պիտանի են ճանաչել ծառայությանը. հարազատները բողոքում են
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ20-ամյա զինակոչիկի հարազատները բողոքում են, որ բժշկական զննության ժամանակ բժիշկը դիտավորյալ սխալ հիվանդության անուն է գրել ախտորոշման մեջ, որ նա պիտանի ճանաչվի ծառայության համար:
«Երկու տարի եղբորս տարկետում են տվել, այս տարի որոշել են, որ նա նույն խնդիրներով, նույն հիվանդությամբ պիտանի է ծառայության: Խնդիրը նրանում է, որ բժիշկը դիտավորյալ այլ հիվանդության անուն է գրել այս անգամ, մինչդեռ նա նույն խնդիրներն ունի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինակոչիկի քույրը` Քրիստինե Մանուչարյանը:
Քրիստինե Մանուչարյանը պատմեց, որ եղբայրն ալերգիա ունի ուտելիքից, փոշուց:
«Ամբողջ մարմինը քոր է գալիս, կարմրում է, ուռում է»,- ասաց նա` նշելով, որ երկու տարվա ընթացքում պետք է ողբորը բուժեին, սակայն չեն բուժել, միայն մեկ ամիս ինչ-որ դեղեր է ընդունել, որոնք օգուտ չեն տվել:
Զինակոչիկի քույրի խոսքով` իր եղբայրը չի խուսափում ծառայությունից, պարզապես ցանկանում են, որ նա բուժվի զորակոչվելուց առաջ: