ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիդերլանդները պատրաստակամ է աջակցել ԼՂ-ից տեղահանված արդարադատության ոլորտի մասնագետներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին։ 

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերված աջակցության, ինպես նաև Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից հոկտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առջև ՀՀ-ի հետ կապերի ամրապնդման վերաբերյալ կատարված հայտարարության համար։

Գրիգոր Մինասյանը նշել է հոկտեմբերի 3-ին վավերացված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության (Հռոմի ստատուտի) կիրառմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացում Նիդերալանդների Թագավորության կողմից աջակցության կարևորությունը:

 

Յապ Ֆրեդերիքսը հաստատել է Նիդերլանդների Թագավորության պատրաստակամությունն աջակցել Հայաստանի Հանրապետությանը Հռոմի ստատուտի կիրարկմանը վերաբերելի բոլոր հարցերում։

Կողմերը քննարկել են նաև արդարադատության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության առկա օրակարգը, ինչպես նաև վերջինիս ամրապնդման և զարգացման հեռանկարները։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտի բարեփոխումների ընթացքում աջակցության հնարավոր ուղիներին։

Կողմերը նախանշել են նաև դատական, մարդկային ռեսուրսների զարգացման և այլ ուղղություններով կատարվող աշխատանքների շուրջ համագործակցությունը։ Հատկապես ընդգծվել է դատավորների բարեվարքության ստուգման գործընթացում համագործակցության հնարավորությունը։

Կողմերը հիշատակել են Նիդերլանդների Թագավորության երկարաժամկետ «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում քրեական համակարգի ռազմավարության իրականացմանը» (ASPIRA) ծրագրի կարևոր դերը` ոլորտը պատժողականից վերականգնողականի վերակազմակերպելու հարցում։

Երկուստեք քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի, սոցիալական աջակցության, ինտեգրման հարցերում Նիդերլանդների Թագավորության կողմից աջակցության հնարավոր ուղղությունները։ Կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, մասնավորապես՝ արդարադատության ոլորտի մասնագետներին աշխատանքային հնարավորություններ ընդձեռնելու հանձնառությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular