Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվի դեմ պատժամիջոցների մասին հարցի ժամանակ սկսեց խոսել Բաքվի և Երևանի միջև խաղաղությունից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը Երևանում կայացած մամուլի ասուլիսում խուսափեց պատասխանել հարցին, թե Գերմանիան պատրա՞ստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Հայաստանի վրա հարձակման դեպքում։
Փոխարենը Բերբոքը նախընտրեց խոսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության մասին։ «Ես կողմնակից եմ, որ էսկալացիա չլինի և օգտագործվի հնարավորությունների պատուհանը։ Ես ամենուր խոսում եմ այս մասին: Գերմանիան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Մենք մոտ ենք երկու երկրներին»,- ասել է նախարարը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել անվտանգության, ամրապնդել ժողովրդավարությունը և այլն։