ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բախվել են Ford-ն ու մարդատար ГАЗель-ը. վիրավորներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 61-ամյա Մկրտիչ Դավթյանի վարած Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մարդատար ГАЗель-ն ու 27-ամյա Գառնիկ Մարտիրոսյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ГАЗель-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 60-ամյա Զարուհի Մուրադյանը, 68-ամյա Ալվարդ Թովմասյանը, 58-ամյա Ռուզաննա Հարությունյանը և 20-ամյա Մկրտիչ Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Գյումրու  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Վթարի մասին Ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով ГАЗель-ը սպասարկում  է թիվ 25/5 երթուղին իսկ վիրավորներից մեկն էլ ՀՀ ՊՆ ծառայող է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular