ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժի մեջ է մտել հեռակա դատաքննությունից հետո կայացված առաջին դատավճիռը

ԻՐԱՎՈՒՆՔ

2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հեռակա կարգով (մեղադրյալի բացակայությամբ) իրականացվող դատաքննության արդյունքում կայացված դատավճռով, Ա.Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ): Հայտնել է դատախազությունը։

Ա.Ա.-ի նկատմամբ՝ յուրաքանչյուր դրվագով, նշանակվել է տուգանք՝ արարքը կատարելու պահին գործող նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 հազար դրամ) չափով: Նշանակված պատիժները մասնակի գումարելու արդյունքում՝ Ա.Ա.-ի նկատմամբ որպես վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 2 մլն 630 հազար դրամի չափով:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ):

2022 թվականի սեպտեմբերի 13-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում էր կայացվել Ա.Ա.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

Դատախազը 2023 թվականի փետրվարի 8-ին հաստատել էր Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Միաժամանակ, դատախազի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել Ա.Ա.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին, որը դատարանի՝ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ, բավարարվել էր:

Այսպիսով, հեռակա դատաքննության արդյունքում կայացված առաջին դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular