ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորցին նախկին կնոջը ծեծել է «գործ տալու» և իրեն «նստացնելու» համար

ԻՐԱՎՈՒՆՔ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Գ.-ի գործի դատական քննությունը:

42-ամյա Արմենին մեղադրանք էր առաջադրված նախկին կնոջը ծեծելու, նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Ամբաստանյալ Արմեն  Գ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը նախկին կնոջը չի տեսել, չի հայհոյել, չի հարվածել: Չգիտի, թե նա երբ և ինչի հետևանքով է վնասվածքներ ստացել:

Նախկին կնոջը հանդիպել է դեպքից մոտ մեկ ամիս առաջ, երբ գնացել էր երեխաներին տեսակցելու: Դեպքի օրն ինքն ընդհանրապես Վանաձորում չի եղել:

Տուժող կինը՝ Ինեսան, հայտնել է, որ շուրջ 7  տարի է՝ ինքն ու Արմենն ամուսնալուծվել են, բայց նախկին ամուսինը պարբերաբար իրեն անհանգստացնում է: Ինքն աշխատում է հացի փռում, պահում է երեխաներին:

Դեպքի օրը՝ 2016 թվականի մարտի 18-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Արմենը եկել է իր աշխատավայրի մոտ, առաջարկել է խոսել: Ինքն ասել է, որ աշխատանքի մեջ է, մերժել է նրան: Նա տաքսու վարորդների ներկայությամբ հայհոյել է իրեն ու վիրավորական արտահայտություններ է արել:

Արմենը փորձել է մտնել փուռ, իր աշխատանքային ընկերները նրան դուրս են հրավիրել: Ինքը ստիպված դուրս է եկել, որ նա աշխատողներին չանհանգստացնի, նրա հայհոյանքները չլսեն:

Աշխատավայրի մուտքի աստիճանների մոտ Արմենը գլխով, բռունցքով ու ոտքով հարվածներ է հասցրել իրեն, հայհոյել է, մեղադրել է, որ իր պատճառով պիտի կալանք կրի:

Արմենի հեռանալուց հետո ինքը զանգել է ոստիկանություն, գնացել է դատաբժշկի մոտ:

Տուժողն ասել է, թե նախկին ամուսինը գլխով ու բռունցքով հարվածել է իր ճակատին ու դեմքին, ու ինքը գանգուղեղային վնասվածք է ստացել: Հարվածների պատճառով քթից արյուն է հոսել, ճակատն ու ամբողջ դեմքն այտուցվել են:

Տուժողի մայրը հայտնել է, թե դուստրը պատմել է, որ Արմենը խմած մոտեցել ու ասել է. «Ա՛յ մենթի գործ տվող», հայհոյել ու սկսել է հարվածել:

Բանն այն է, որ 2016 թվականի փետրվարի 25-ին Արմենը խուլիգանության համար մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել  1 ամիս կալանքի: Նա նախկին կնոջն էր մեղադրում իր դեմ բողոքելու, իր դատապարտվելու համար:

Փռի մոտ կնոջը ծեծելու պահին՝ մարտի 18-ին, վերոհիշյալ դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չէր մտել, Արմենը դեռ կալանքի տակ չէր առնվել:

Դեպքից հետո, երբ դատավճիռն ուժի մեջ է մտել, Արմեն Գ.-ն «Հրազդան» ՔԿՀ-ում կրել է պատիժը, ազատ է արձակվել 2016 թվականի մայիսի 13-ին:

Իմանալով, որ կինը նորից է բողոքել հերթական ծեծից ու մարմնական վնասվածք ստանալուց հետո, և քրեական գործ է հարուցվել, Արմենը դիմել է փախուստի և գտնվել է հետախուզման մեջ: Նրան հայտնաբերել են օգոստոսի 24-ին:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժող կնոջը պատճառվել է գանգուղեղային փակ, բութ տրավմա՝ բութ, կոշտ առարկայով: Արմենը կնոջ ճակատին հարվածել էր գլխով, դեմքին՝ բռունցքով… Տուժողի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Դատարանն արձանագրել է, որ Արմեն Գ.-ի գործողություններում առկա է հանցագործությունների ռեցիդիվ:

Արմեն Գ.-ն մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 1 ամիս 10 օր կալանքի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular