ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որպես սկիզբ՝ հրաժարվել բոլոր իմիտացիաներից. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որպեսզի սկսենք ճիշտ պատասխաններ գտնել խեղդող հարցերին՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ պետք է անենք և սկսենք ճիշտ հասկանալ իրականությունը և ապագան, առաջարկում եմ մտքում պատկերացնել հետևյալ սցենարը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի օր Նիկոլը հանդես է գալիս ուղերձով և հայտարարում է, որ ԼՈՒԾԱՐՈՒՄ է Հայաստանի Հանրապետությունը։ Իր ոճի մեջ տալիս է ձևակերպում, թե  «Հայրենիքը պետությունն է, իսկ պետությունը պարտադիր չէ, որ լինի քարտեզի վրա, այն  մեր մտքերում է, հոգում։ Եվ եթե մենք չունենք պետություն, հետևաբար ոչ ոք չի կարող հարձակվել մեր պետության վրա, և հետևաբար մենք ամենահաղթած ու խաղաղ պետությունն ենք»։ Վերջում կասի՝ «Պետությունը դու ես, դու ես, դու ես... ու հետևաբար մենք ունենք 3 մլն պետություն»։

Համարենք՝ մի օր նման բան է լինում. ո՞րը կլինի շարունակությունը։ Նույնը, ինչ եղավ Արցախի Հանրապետությունը կորցնելուց հետո՝ մի փոքր ընդվզում, ՔՊ-ն մի պահ կանցնի ջրի հատակը, հետո մի քանի օրից կվերակենդանանա ու կսկսի Նիկոլ պաշտպանել, խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի հերթական քառօրյային, սուր հարցեր կտա, իշխանությունից ոչ մեկը հրաժարական չի տա՝ անհամաձայնություն դրսևորելով, Պեսկովը կասի՝ Պրահայից հետո դա տրամաբանական էր, Ալիևը կասի, որ վերջնական խաղաղության համար Հայաստանը դեռևս քայլեր ունի անելու և նոր պահանջների ցանկ կհնչեցնի։ Հ1-ի հայտնի տաղավարում էլ կհավաքվեն «արևմտամետները» և կասեն, որ «եթե ռուսական ազդեցությունից ազատվելու գինը պետության լուծարումն է, ապա մենք դա ողջունում ենք»։

Ինչո՞ւ եմ ես առաջարկում մտովի պատկերացնել այս, հուսամ, ֆանտասմագորիկ սցենարը. որպեսզի ճիշտ հասկանանք՝ ինչ ունենք այսօր և ինչ չունենք, ինչ վիճակում ենք, ինչ պետք է կառուցենք և ինչպես։

Իրականությունն այն է, որ մենք գտնվում ենք ազգային խոր փլուզման մեջ՝ պատկերացումների ու նպատակների շատ փոքր հորիզոնով։ Սա երկիր է, որտեղ իշխանության սխալների պատճառով ռեալ հայրենիք ենք կորցնում ու ռեալ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը, ու անմիջապես հետո ժողովրդին կերակրում են միֆական «խաղաղության խաչմերուկով»։

Գտնվում ենք լուրջ մեդիատեռորի ազդեցության տակ, որը թույլ չի տալիս ինքնուրույն մտածել, լսարանին սարքում է հոտ. չունենք նոր իրականությանը համարժեք բանաձևեր և չունենք քիչ թե շատ ունակ կառույցներ, միավորներ, որոնք հույսի և նոր գաղափարների կրող են, որոնք այլ բան են առաջարկում, քան՝ կազմաքանդումը, որոնք այլ հայ են ձևակերպում, քան՝ այսօրվա նվաստացած  հայն է։

Պետք է դուրս գալ այս իրականությունից, որը կազմված է Նիկոլից ու անհասկանալի կոնգլոմերատից՝ իբր պայքարողներից, իբր մի բան իմացողներից, իբր՝ Մոսկվայի հետ մոտիկներից, իբր կառույցներից, իբր ազգայնականներից, իբր ազնիվներից, իբր այս ամենը ծանր տանողներից և այլն և այլն։

Ժամանակն է դառնալ իրական, որը կարողանանք վերականգնվել որպես իրական ժողովուրդ՝ իրական արժանապատվությամբ, իրական նպատակներով, իրական ապագայով։ Մեր մտածողության հորիզոնը պետք է մեծացնել։ Իրական խելոք ու սրտացավ մարդիկ են պետք, և լուրջ աշխատանք կազմակերպելու համար պետք են ռեսուրսների տիրապետող իրական հայրենասերներ, ոչ թե այնպիսիք, որոնց ուշքն ու միտքն իրենց կուտակած գույքն է և Հայաստանից թռնելու երազանքը։

Պետք է սկսել գրագետ աշխատել, ու այս գործում ամեն հետաքրքիր առաջարկ ու գաղափար և անհատ կարևոր է։ 

Շարունակելի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular