Բլինկենն ու Բորելը քննարկել են Գազայի հատվածում իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, հինգշաբթի Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է «քաղաքացիներին պաշտպանելու և մարդասիրական օգնության կանոնավոր մատակարարումների անհրաժեշտության մասին»։ Ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ «[ԱՄՆ-ի] առաջնահերթությունները Գազայից օտարերկրյա քաղաքացիների անվտանգ ելքի ապահովումն ու պատանդների ազատ արձակումն է»։
Բլինկենը հինգշաբթի օրը մեկնել է շրջագայության, որի շրջանակներում նա կայցելի Իսրայել, ինչպես նաև Հնդկաստան, Հորդանան, Կորեայի Հանրապետություն և Ճապոնիա: Թել Ավիվում նա մտադիր է ահաբեկչությունից Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին ԱՄՆ աջակցությունը հայտնել, ինչպես նաև քննարկել Վաշինգտոնի ջանքերը՝ ապահովելու Ամերիկայի քաղաքացիների անվտանգությունը, պատանդներին ազատելը և Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը: