ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու նախազգուշացում Ռուսաստանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանից միանգամից երկու նախազգուշացում է երեկ ստացվել։ Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են չափազանց ծանր վիճակում, և կողմերը շարունակում են միմյանց տարբեր մեղադրանքներ հասցեագրել։ «Երևանում պետք է իրենց հաշիվ տան ցուցադրական սիրախաղի համար նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն պայքարում են մեր երկրի դեմ»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է այս մասին ասել՝ անդրադառնալով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպմանը Մալթայում։ Այս հանդիպումը, ըստ Զախարովայի, «ցուցադրական հակառուսական քայլ» է։ Հանդիպումը կայացել էր «Մալթա. խաղաղության բանաձև» միջոցառման շրջանակներում, և Զախարովան երեկ անդրադարձել է, թե՛ այս հանդիպմանը, թե՛ շաբաթներ առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցին Կիև, նաև Ալեն Սիմոնյանի և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հանդիպմանը։ «Ափսոսանք է առաջացնում, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված համառորեն ոչնչացնում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր անվանում Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն»,- նշել է Զախարովան։

Մեկ այլ նախազգուշացում էլ արել է Ռուսաստանի «Լիբերալ դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ միջպետական համաձայնագրի ստորագրելու առաջարկին, որով կշրջանցվեր միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության պահանջները, Սլուցկին նշել է, թե դա կարծես «լավ դեմքի արտահայտություն է՝ վատ խաղի ժամանակ»։

Մինչ հայաստանյան որոշ պաշտոնյաներ փորձում են մեղմել Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, Ռուսաստանը բացարձակապես արմատական է տրամադրված և ցանկություն չունի որևէ հարցում զիջման գնալու՝ անընդհատ դեղին քարտեր ցույց տալով Հայաստանի իշխանություններին։

Մարիետա Ղազինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular