ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Շահրամանյանը տարանջատվում եւ «դադար» է վերցնում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ նախօրեին «Մարիոթում» տեղի ունեցած փակ հանդիպումը, թերեւս, առաջին վախվորած փորձն էր։ Եվ դա է պատճառը, որ որեւէ կառուցողական որոշում չի ընդունվել։ Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանի նախաձեռնությամբ էր կազմակերպվել այն եւ Շահրամանյանից բացի մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի հասարակական գործիչներ, մտավորականներ, սահմանադրագետներ, իրավաբաններ, մեկ-երկու քաղաքական գործիչ` Արցախից։ Հանդիպման նպատակը Արցախի պետական ինստիտուտների պահպանումն ու վտարանդի կառավարության ձեւավորումն էր։

Հանդիպումը փակ էր եւ մասնակիցներին քննարկման բովնդակությունը գաղտնի պահելու պարտավորագիր են ստորագրել տվել: Մեզ պատմեցին, որ հանդիպման զգալի ժամանակը վատնել են Շահրամանյանի ստորագրած հայտնի հրամանագիրը չեղարկելու հարցի անպտուղ քննարկման վրա։ Սահմանադրագետ-իրավաբաններից ոմանք մասնագիտական կարծիք են հայտնել, որ նախագահի որոշումն ինքնին իրավազոր չէ, քանի որ մեկ անձը չի կարող լուծարել պետությունը: Այդուհանդերձ, ոմանք պնդել են՝ եթե հրամանագիրը կա, այն չեղարկելու, ետ պտտելու մեխանիզմներ պետք է գտնել, եւ անհրաժեշտ է հատուկ աշխատանքային խումբ ձեւավորել, որը կքննարկի՝ ինչպես, երբ: Մի լուծման ճանապարհ է դիտարկվել այն, որ ԱՀ խորհրդարանը դիմի ԱՀ գերագույն դատարանին, որն էլ Սահմանադրությանը հակասող ճանաչի այն։

Քննարկման առանցքային թեմաներից է եղել նաեւ պետական ինստիտուտների պահպանման եւ բնականոն գործունեության հարցը: Արցախի նախագահը համաձայնել է ներկաների հետ, որ պետք է շարունակել պետական ինստիտոիտների գործունեությունը, սակայն, թե ինչպես, ինչ միջոցներով սպառիչ պատասխաններ չեն հնչել: Ներկաներից ոմանք արցախցի պաշտոնյաներին վստահեցրել են, որ փող կճարվի։ ԱՀ ներկայացուցիչները բավականին զուսպ, եթե չասենք զգուշավոր ու վախվորած են արտահայտվել ՀՀ իշխանությունների հասցեին, որեւէ քննադատություն, առավել եւս` վիրավորանք չի հնչել, հասկացրել են, որ դա միայն վնասելու է գործընթացին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պարզ չէ, թե գործնականում ինչպես են կյանքի կոչելու քննարկման ժամանակ հնչած գաղափարը` ոչ մի որոշակիություն չկա։ Ներկաների համոզմամբ, դա կախված է Արցախի նախագահի եւ մյուս պաշտոնյաների վճռականությունից, ինչը մեր աղբյուրի տպավորությամբ՝ հուսադրող չէ։

Մի ուշագրավ հանգամանք եւս, Մարիոթի հանդիպմանը չեն հրավիրել ՀՀ տիտղոսակիր ընդդիմությոն ոչ մի ներկայացուցչի։ Չնայած, մեր տեղեկություններով, նրանց` Հայաստան տեղափոխվելուց հետո խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում` Սեյրան Օհանյանը, Սամվել Շահրամանյանի հետ մի քանի անգամ զրուցել են եւ առաջարկել՝ ինչով կարող են օգնել: Շեշտել են, որ եթե արցախյան գործիչները որոշել են գործողություններ սկսել` Արցախի պետական ինստիտուտների պահպանման, Արցախի կարգավիճակի հետ կապված, ապա խորհրդարանական ընդդիմության «պադդերժկայի» վրա կարող են լիարժեք հենվել: Եթե կարիք կա` իրենք էլ քննարկումներ, ֆորումներ կկազմակերպեն այս թեմաներով։

Բայց ակնհայտ է, որ Սամվել Շահրամանյանն ու արցախյան էլիտան չեն ուզում ասոցացվել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ անգամ ՀՅԴ-ի հետ։ Գուցե` տեղի են տվել ՔՊ-ականների հարձակումների առաջ, գուցե ֆեյքաֆեյսբուքախառը զանգվածն է նրանց վրա ազդել: Իսկ գուցե արցախյան գործիչները հույս ունեն, որ սրանով Արցախի հարցը չի դառնա ներքաղաքական շահարկումների առարկա եւ իրեն չեն մեղադրի, թե իշխանության համար են կռիվ տալիս։ ԱՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրը, վստահեցրեց, որ իրականում խնդիրը ոչ թե տարանջատվելն է, այլ Շահրամանյանն իրականում «պաուզա» է վերցրել, քանի որ մեկ նպատակ ունի՝ ամեն գնով լուծել արցախցիների` Արցախ վերադարձի խնդիրը, որի մասին իր հարցազրույցում էլ ասաց։ Այդ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով նա հանդիպումներ է ունենում արեւմտյան տարբեր երկրների դեսպանների, ինչպես նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիռկինի հետ: Հույս ունի, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջոցով Արցախին միջանկյալ կարգավիճակ կշնորհվի եւ արցախցիները կվերադառնան Արցախ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular