ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը հաստատել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին։ Այս մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը՝ նոտաների փոխանակման միջոցով պայմանագրի կնքման՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին, ասվում է փաստաթղթում։

Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում: Առաջինը Գյումրիում է։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է փոխանակել նոտաներ։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է գրառումների նախագծում փոփոխություններ կատարել, որոնք «հիմնարար բնույթ չեն կրում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular