ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՔՊ-ական նախկին թաղապետին և մի քանի աշխատակիցների. hraparak.am
ԻՐԱՎՈՒՆՔԻրավապահները բերման են ենթարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Բարխուդարյանին և թաղապետարանի մի քանի այլ աշխատակիցների։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։
«Մասնավորապես, մեր աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվածների թվում են կոմունալ տնտեսության վարչության պետ Աշոտ Խաչատրյանը, առևտրի վարչության պետ Հրայր Արամյանը և կոմունալ տնտեսության վարչության աշխատակից Վան Հարությունյանը։
Նախնական տեղեկություններով, իրավապահները գտնվում են խոշոր յուրացումների հետքերով, շղթան կարող է հասնել նաև թաղապետարանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանին, ով «կառավարել» է Բարխուդարյանին, ով պաշտոնավարել է 2022 թվականի դեկտեմբերից մինչև վերջերս, երբ, քաղաքական որոշման արդյունքում, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այն հանձնելով «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանին»,- նշում է Hraparak.am-ը։