ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսի, Վանաձորի բուհերի ուսանողները հասկանում են, որ իրենց կրթությունը հեռու է բավարար լինելուց․ նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզ պետք է հետաքրքրի ոչ թե կրթության վայրը, այլ որակը։ Մենք կարող ենք համալսարաններ բացել երկրի բոլոր քաղաքներում և ասել, որ բոլորն ունեն հնարավորություն գնալ իրենց վայրի համալսարան։ Մենք դրանով օգնո՞ւմ ենք, թե խանգարում նրանց։ Այս մասին 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք կարող ենք ապահովել կրթության որակը մի վայրում։ Մեր երկրի բարձրագույն կրթությունը պետք է մրցունակ լինի տարբեր երկրների բուհերի հետ։ Մենք կարող ենք համեմատել Գավառի, Գորիսի, Վանաձորի պետհամալսարանները և հասկանալ, որ դիպլոմ ստանալուց հետո ուսանողները աշխատաշուկայում բախվում են խնդիրների և հասկանում են, որ չեն ստացել լավ կրթություն և այդ կրթությունը առավել քան հեռու է բավարարից իրենց խնդիրները լուծելու համար»,- նշեց Անդրեասյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular